Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 131. ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 131. ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Զրպարտությունը, այսինքն` ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, կամ պատճառած վնասը հարթելու պարտավորություն դնելով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Զրպարտությունը տպագիր կամ որևէ այլ եղանակով բազմացրած գրվածքում, անանուն նամակում, այլև եթե կատարվել է նախկինում զրպարտության համար դատված անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Զրպարտությունը, որը զուգորդված է պետական կամ այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի 1985 թվականի դեկտեմբերի 5-ի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 23, հոդվ. 308, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։