Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 240.3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԹՈՂԱՐԿԵԼԸ ԿԱՄ ԻՐԱՑՆԵԼԸ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 240.3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԹՈՂԱՐԿԵԼԸ ԿԱՄ ԻՐԱՑՆԵԼԸ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԸ

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք թողարկելը կամ իրացնելը, աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաև անվտանգության պահանջներին` նշված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր անօրինական տալը կամ օգտագործելը, եթե այդ արարքները վնաս են պատճառել մարդու առողջությանը`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, եթե դրանք`

ա) կատարվել են մինչև վեց տարեկան երեխաների համար նախատեսված ապրանքների, ծառայությունների նկատմամբ,

բ) վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը.

գ) առաջացրել են մարդու մահ`

պատժվում են ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից մինչև տասը տարի ժամանակով:

(լրաց. 28.04.98 թիվ 212 օրենք)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։