Հոդված 203.4. ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, ԲՈՒԺԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ և ԲՈՒԺԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ

Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական - աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց ոգելից խմիչքներ, դեղանյութեր կամ թմրեցուցիչ ներգործություն ունեցող այլ նյութեր, ինչպես նաև հանձնելու համար արգելված այլ առարկաներ զննությունից թաքուն հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը, որը կատարվել է նույնպիսի գործողությունների համար վարչական տույժ նշանակելուց հետո, կամ սիստեմատիկաբար, կամ խոշոր չափերով` (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունված է 25.12.87, փոփ. և լրաց. 09.06.97)