Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 134. ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ՁԱՅՆԵՐԸ ՍԽԱԼ ՀԱՇՎԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 134. ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԵՂԾԵԼԸ ԿԱՄ ՁԱՅՆԵՐԸ ՍԽԱԼ ՀԱՇՎԵԼԸ

(վերացվել է 19.03.99 ՀՕ-287 օրենք)

Պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների պաշտոնատար անձանց, նախաձեռնող խմբերի կամ ընտրական հանձնաժողովների անդամների, ստորագրություններ հավաքող անձանց կողմից ընտրական փաստաթղթեր, ստորագրությունների թերթիկներ կեղծելը կամ ձայները ակնհայտ սխալ հաշվելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.95, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։