Հոդված 24. ԱՔՍՈՐ և ԱՐՏԱՔՍՈՒՄ
Հոդված 24. ԱՔՍՈՐ և ԱՐՏԱՔՍՈՒՄ
Աքսորը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` նրա պարտադիր վերաբնակեցումով որոշակի վայրում:
Արտաքսումը դատապարտյալին հեռացնելն է իր բնակության վայրից` արգելելով նրան բնակվելու որոշակի վայրերում:
Աքսորը և արտաքսումը, թեÿ որպես հիմնական և թե որպես լրացուցիչ պատիժ, կարող են նշանակվել. աքսորը երկուսից մինչև հինգ տարի, արտաքսումը` մեկից մինչև հինգ տարի ժամանակով:
Աքսորը և արտաքսումը, որպես լրացուցիչ պատիժ, կարող են կիրառվել միայն օրենքում հատկապես մատնանշված դեպքերում:
Աքսորը և արտաքսումը չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չեն դարձել: Աքսորը չի կիրառվում նաև հղի կանանց և իրենց խնամքի տակ մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ:
Աքսորը կրելու կարգը, վայրերն ու պայմանները, ինչպես նաև արտաքսման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(19.05.94 խմբագրությամբ)