Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 224. ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔ ԳՆԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 224. ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔ ԳՆԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով, կամ առաջ է բերում հասարակական ներգործության միջոցների կիրառում:

Նույն արարքը, եթե կատարվել է խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, կամ առանց տուգանքի, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք վաճառելը կամ վաճառելու նպատակով պահելը, ինչպես նաև վաճառելու նպատակով գնելը, եթե դրանք նախապես խոստացված չեն եղել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքները, եթե կատարվել են որպես արհեստ, կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)`

պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով, կամ առանց աքսորի, գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1963 թ. հունվարի 12-ի, 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1963 թ., N 5, հոդվ. 52, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։