Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 249. ՊԵՏԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՏԱԼԸ
Հոդված 249. ՊԵՏԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՏԱԼԸ
ա) Պետին` նրա կողմից զինվորական ծառայության պարտականություններ կատարելու կապակցությամբ սպանության, մարմնական վնասվածքներ հասցնելու կամ ծեծելու սպառնալիքներ տալը`
պատժվում է ազատազրկմամբ երեք ամսից մինչև երեք տարի ժամանակով:
բ) Նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում`
առաջացնում է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում:
գ) Այս հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե կատարվել է մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 19.05.94, փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)