Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 97.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ-ԱՆՓՈՒՅԹ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԿԱՄ ՊԱՀԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 97.1. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ-ԱՆՓՈՒՅԹ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԿԱՄ ՊԱՀԵԼԸ

Սովխոզների, կոլտնտեսությունների և պետական կամ կոոպերատիվ մյուս կազմակերպություններին պատկանող տրակտորները, ավտոմոբիլները, կոմբայնները և այլ գյուղատնտեսական մեքենաները հանցավոր-անփույթ օգտագործելը կամ պահելը, որի հետևանքով փչացել կամ ջարդվել են դրանք, ինչպես նաև այդ մեքենաների ապակոմպլեկտավորումը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Նույն արարքները, եթե դրանք կատարվել են բազմիցս կամ խոշոր (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) վնաս են պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. հունվարի 23-ի հրամանագրով. 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 3, հոդվ. 21, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։