Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 96. ԳՈՒՅՔԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 96. ԳՈՒՅՔԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որ կատարվել է հրկիզման կամ հանրության համար վտանգավոր այլ եղանակով կամ առաջացրել է մարդկային զոհեր կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել, ինչպես նաև անտառային զանգվածներն ու խոշոր չափերի հասնող ցանքերը ոչնչացնելը կամ վնասելը`

պատժվում է ազատազրկմամբ չորսից մինչև տասը տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1964 թ. մայիսի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1964 թ., N 17, հոդվ. 98, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։