Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 105. ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 105. ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, լսողության, կամ որևէ այլ օրգանի կորուստ, կամ օրգանի ֆունկցիաների անկում, հոգեկան հիվանդություն, կամ առողջության որևէ այլ քայքայում զուգորդված աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստի հետ, կամ առաջացրել է հղիության ընդհատում, կամ դեմքի անջնջելի այլանդակում`

պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև ութ տարի ժամանակով:

Նույն արարքը, եթե դրա հետևանքով տուժողը մահացել է կամ դա կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ, կամ կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող տուժողի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1983 թ., N 24, հոդվ. 313)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։