Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 119. ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ: ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 119. ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ: ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԱԿԵԼԸ

Վեներական հիվանդության բուժումից խուսափելը, երբ դա շարունակվել է առողջապահության մարմինների նախազգուշացումից հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Սեռական հարաբերության միջոցով կամ այլ գործողություններով ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելն այն անձի կողմից, որը տեղյակ է եղել իր այդ հիվանդության մասին`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված գործողությունները, եթե դրանք կատարվել են այն անձի կողմից, որը նախկինում դատված է եղել ուրիշին վեներական հիվանդությամբ վարակելու համար, ինչպես նաև երկու կամ ավելի անձանց, կամ անչափահասի վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1971 թ. դեկտեմբերի 1-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1971 թ., N 22, հոդվ. 221, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։