Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 26. ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ, կարող է նշանակել դատարանը` մեկ տարուց մինչև հինգ տարի ժամանակով:

Այդ պատիժը կարող է նշանակվել այն դեպքերում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործությունների բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:

Որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարման ժամկետները հաշվվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված` դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Այդ պատիժը, ազատազրկման հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս, տարածվում է ազատազրկումը կրելու ամբողջ ժամանակի վրա և բացի դրանից` դատավճռով սահմանված ժամանակի վրա: Հիմնական պատժի այլ տեսակի հետ միասին, որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատիժ նշանակելիս, վերջինիս ժամկետը հաշվվում է հիմնական պատժի կրումը սկսվելու պահից:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի փետրվարի 27-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 4, հոդվ. 30)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։