Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 220.1. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 220.1. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Որդեգրման օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակումը, որ կատարվել է որդեգրողի կամքին հակառակ`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Նույն արարքը, որ առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի հրամանագրով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 154, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)