Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 126. ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ
Հոդված 126. ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼԸ
Խնամակալությունը շահադիտական նպատակներով ի վնաս խնամարկյալի օգտագործելը (բնակելի տարածության զբաղեցում, գույքի օգտագործում և այլն), ինչպես նաև խնամարկյալին առանց հսկողության և առանց անհրաժեշտ նյութական օգնության թողնելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)