Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 107. ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԾԱՆՐ ԿԱՄ ՆՎԱԶ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 107. ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԾԱՆՐ ԿԱՄ ՆՎԱԶ ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՀԱՍՑՆԵԼԸ

Դիտավորությամբ ծանր կամ նվազ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ տեղի է ունեցել հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում` տուժողի կողմից գործադրված բռնության կամ ծանր վիրավորանքի, ինչպես և տուժողի այլ տնօրինական գործողությունների ազդեցության տակ, եթե այդ գործողությունները հանցավորի կամ նրա մերձավորների համար առաջացրել կամ կարող էին առաջացնել ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։