Հոդված 236. ՊԱՅԹՅՈՒՆԻ ՎՏԱՆԳ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՎՏԱՆԳ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 236. ՊԱՅԹՅՈՒՆԻ ՎՏԱՆԳ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՎՏԱՆԳ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Արտադրական-տեխնիկական կարգապահությունը, կամ արտադրության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը պայթյունի վտանգ ունեցող ձեռնարկություններում կամ պայթյունի վտանգ ունեցող արտադրամասերում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Նույն արարքը, եթե դա դժբախտ դեպքեր է առաջացրել մարդկանց հետ, կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև յոթ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)