Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 78. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼԸ և ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
Հոդված 78. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼԸ և ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
Առանց սահմանված անձնագրի կամ առանց պատշաճ իշխանությունների թույլտվության արտասահման մեկնելը, ՀՀ մուտք գործելը կամ սահման անցնելը`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են կրկին անգամ`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Այս հոդվածի ներգործությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ՀՀ սահմանադրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիներն առանց սահմանված անձնագրի կամ թույլտվության մուտք են գործում ՀՀ:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1984 թ., N 14, հոդվ. 142, 19.05.94 խմբագրությամբ)