Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 215. ԶԻՆԱՊԱՐՏԻ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻԿԻ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ
Հոդված 215. ԶԻՆԱՊԱՐՏԻ ԿԱՄ ԶՈՐԱԿՈՉԻԿԻ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ
Զինապարտի, կամ զորակոչիկի խուսափելը զինվորական հաշվառումից, եթե այն կատարվել է նույնպիսի խախտման համար երկու անգամ վարչական տույժի ենթարկված անձի կողմից`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երեք ամիս ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. փետրվարի 12-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 4, հոդվ. 35, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1987 թ., N 18, հոդվ. 165, 09.06.97 խմբագրությամբ)