Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 228. ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 228. ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ

Պոռնկագրական երկեր, տպագրական հրապարակություններ, նկարներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ ռեկլամելը, այլև դրանց առևտուրը, կամ վաճառելու, կամ տարածելու նպատակով պահելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով` պոռնկագրական առարկաների և դրանց արտադրման միջոցների բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։