Հոդված 7.1. ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7.1 . ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Ծանր հանցագործություններ են համարվում սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հանրորեն առավել վտանգավորություն ներկայացնող դիտավորյալ արարքները:
Ծանր հանցագործությունների թվին են պատկանում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները (59-68 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ազգային և ռասայական իրավահավասարության խախտումը (69 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), բանդիտիզմը (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունները (72.1 հոդված), մաքսանենգությունը (73 հոդված), մասսայական անկարգությունները (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը (81 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը (82 հոդված), գույքի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը (86 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր, 89 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր, 90 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտը (87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), ավազակությունը (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթումը (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանությունը (99 և 100 հոդվածներ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը (105 հոդված), բռնաբարությունը (112 հոդված), պատանդներ վերցնելը (130.1) ծանրացուցիչ հանգամանքներում կատարված իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը (183 հոդվածի երկրորդ մաս), կաշառք ստանալը (185 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում միջնորդությունը կաշառքի համար կամ կաշառք տալը (185.1 հոդվածի երկրորդ մաս, 186 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (190 հոդվածի երկրորդ մաս), ծանր հետևանքներ առաջացրած ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը (191 հոդվածի երկրորդ մաս), ցուցմունքներ տալուն հարկադրելը ծանրացուցիչ հանգամանքներում (193 հոդվածի երկրորդ մաս), ոտնձգությունը միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ (209.1 հոդված), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանությունը (222 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), օդանավ փախցնելը (180.1 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանց վաճառքը (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելը, այլև դրանց հափշտակումը ծանրացուցիչ հանգամանքներում (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը (232.1 հոդված), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3 հոդված), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախատելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.7 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.9 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.10հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.11 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (237.12հոդվածի երկրորդ մաս), անհնազանդությունը ծանրացուցիչ հանգամանքներում (246 հոդվածի «բ» և «գ» կետերը), պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը (248 հոդված), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը (250 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետերը), դասալքությունը (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (259 հոդվածի «բ» և «գ» կետերը), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելը (265 հոդվածի «գ» կետը):
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թվականի հունիսի 28-ի հրամանագրով որպես 23.1 հոդված, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թ. ապրիլի 28-ի հրամանագրով այն համարվում է 7.1հոդված. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թ. սեպտեմբերի 6-ի, 1973 թ. մայիսի 4-ի, 1975 թ. հունվարի 29-ի, սեպտեմբերի 2-ի, 1976 թ. օգոստոսի 16-ի, 1977 թ. ապրիլի 28-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի և 1984 թ. հուլիսի 31-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1972 թ. N 13, հոդվ. 124, N 17, հոդվ. 160, 1973 թ., N 9, հոդվ. 58, 1975 թ., N 2, հոդվ. 8, N 17, հոդվ. 173, 1976 թ., N 16, հոդվ. 118, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1984 թ., N 14, հոդվ. 142, 23.10.87, 25.07.88, 10.03.90, 11.05.92, 19.05.94, 13.12.95, 30.11.96, 14.05.02 ՀՕ-344 օրենքների խմբագրությամբ)