Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 169. ՑԱՆՔԵՐԻ ԱՐԱԾԱՎԵՐՈՒՄԸ
Հոդված 169. ՑԱՆՔԵՐԻ ԱՐԱԾԱՎԵՐՈՒՄԸ
Ցանքերի դիտավորյալ արածավերումը, ինչպես նաև դաշտապաշտպան անտառատնկուտների, պտղահատապտղային և այլ տնկուտների դիտավորյալ փչացումը, որը զգալի վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել կոլտնտեսությանը, սովխոզին, կամ այլ պետական կամ հասարակական տնտեսությանը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)