Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 222.1. ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 222.1. ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կենդանիների կամ թռչունների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որի հետևանքով ոչնչացել կամ խեղվել են դրանք, ինչպես նաև կենդանիների կամ թռչունների խոշտանգումն այն անձի կողմից, որի նկատմամբ մեկ տարվա ընթացքում նույն գործողությունների համար կիրառվել է վարչական տույժ կամ հասարակական ներգործության միջոց`

պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1967 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագորվ, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1967 թ., N 19, հոդվ. 219, 1987 թ., N 18, հոդվ. 165, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։