Գլուխ I · ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 62. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ
Հոդված 62. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՏ
Պատերազմի պրովոկացիա կամ միջազգային բարդություններ առաջացնելու նպատակով օտարերկրյա պետության ներկայացուցչի սպանությունը`
պատժվում է ազատազրկմամբ տասից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:
Նույն նպատակով այդ նույն անձանց ծանր մարմնական վնասվածք պատճառելը`
պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111)