Գլուխ XII · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 250. ՊԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 250. ՊԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
ա) Պետին` նրա կողմից զինվորական ծառայության պարտականություններ կատարելու կապակցությամբ մարմնական վնասվածք հասցնելը կամ ծեծելը`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև տասը տարի ժամանակով:
բ) Նույն արարքները, եթե կատարվել են մարտի պարագաներում կամ առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում են մահապատժով կամ ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
(փոփ. 13.12.95 ՀՕ-27 օրենք)