Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 238. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 238. ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Պետական հրդեհային հսկողության պահանջները չկատարելը կամ հակահրդեհային կանոնները խախտելը, որը տեղի է ունեցել նույնանման խախտման համար վարչական տույժ նշանակելու օրից մեկ տարվա ընթացքում`

պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև վեց ամիս ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Նույն արարքը, որ կատարվել է թեկուզև առաջին անգամ, սակայն ծանր հետևանքներ է առաջացրել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1975 թ. սեպտեմբերի 2-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1975 թ., N 17, հոդվ. 173, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։