Հոդված 216.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀՀ-ՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ և ՀՀ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՎ ՏՐԱՆԶԻՏՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉԱՐԱՄԻՏ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 216.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀՀ-ՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ և ՀՀ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՎ ՏՐԱՆԶԻՏՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՉԱՐԱՄԻՏ ԽԱԽՏՈՒՄԸ
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ-ում գտնվելու կանոնների չարամիտ խախտումը, այսինքն` առանց ՀՀ-ում բնակության իրավունքի փաստաթղթերի բնակվելը կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, գրանցման կամ բնակագրման, կամ թե տեղափոխության և բնակության վայր ընտրելու սահմանված կարգը չպահպանելը, ՀՀ-ում նրանց գտնվելու որոշված ժամկետը լրանալուց հետո մեկնելուց խուսափելը, ինչպես նաև ՀՀ տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները չպահպանելը, եթե այդ անձինք նախկինում նշված կանոնների խախտման համար մեկ տարվա ընթացքում վարչական տույժի են ենթարկվել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1966 թ. օգոստոսի 31-ի հրամանագրով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1981 թ. դեկտեմբերի 30-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1966 թ., N 18, հոդվ. 140, 1981 թ., N 24, հոդվ. 293, 19.05.94, 09.06.97)