Անցնել բովանդակությանը
Գլուխ X · ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 211. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԴՐՈՇՄԱԿՆԵՐ, ԿՆԻՔՆԵՐ, ԲԼԱՆԿՆԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ ԿԱՄ ՓՉԱՑՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 211. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԴՐՈՇՄԱԿՆԵՐ, ԿՆԻՔՆԵՐ, ԲԼԱՆԿՆԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼԸ ԿԱՄ ՓՉԱՑՆԵԼԸ

Պետական կամ հասարակական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում գտնվող փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ հափշտակելը, ոչնչացնելը, փչացնելը կամ թաքցնելը` այդ հիմնարկների գործունեության դեմ արգելք հարուցելու, հանցագործության հետքերը թաքցնելուն նպաստելու նպատակով, կամ շահադիտական, կամ այլ ստոր դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով:

Նույն արարքները, եթե կատարվել են հատուկ կարևորություն ունեցող փաստաթղթերի, դրոշմակների, կնիքների, բլանկների նկատմամբ, կամ առաջացել են ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N 21, հոդվ. 155, 1982 թ., N 24, հոդվ. 287)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։