Գլուխ II · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 93.1. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԿԱՄ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 93.1. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԿԱՄ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո կամ էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թվականի հունիսի 25-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1986 թ., N 12, հոդվ. 94, 25.05.95, 09.06.97 խմբագրությամբ)