Հոդված 139.1. ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ
Հոդված 139.1. ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ
Պաշտոնատար անձի կողմից քաղաքացու իրավունքների և օրենքով պահպանվող շահերի դիտավորյալ սահմանափակումը, որը կապված է սահմանված կարգով քաղաքացու կողմից առաջարկություններ, դիմումներ, գանգատներ տալու համար կամ դրանցում բովանդակվող քննադատության համար, նրան ինչպես նաև այլ ձևով քննադատությամբ հանդես գալու համար նրան հետապնդելու հետ`
պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Նույն գործողությունները, որոնք էական վնաս (նյութական վնասի դեպքում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) են պատճառել քաղաքացու իրավունքներին և օրենքով պահպանվող շահերին`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մեկից մինչև երկու տարի ժամանակով կամ պաշտոնանկությամբ:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. դեկտեմբերի 5-ի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1985 թ., N 23, հոդվ. 308, լրաց. 09.06.97, փոփ. 09.06.97)