Հոդված 49.1. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՈՒՄ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՉԿԻՐԱՌԵԼԸ
Հոդված 49.1. ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՈՒՄ և ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՉԿԻՐԱՌԵԼԸ
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում չեն կիրառվում`
1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի նկատմամբ.
2) առանձնապես վտանգավոր պետական հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ (59-68 հոդվածներ).
3) բանդիտիզմի (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունների (72.1 հոդված), զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգության (73 հոդվածի երկրորդ մաս), մասսայական անկարգությունների (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելու (81 հոդված), մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով կամ շինություն, պահեստարան կամ բնակարան մուտք գործելով, կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու զուգորդմամբ կամ կատարվել է նախկինում ավազակության կամ բանդիտիզմ կատարած անձի կողմից կամ հրազենի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանության (99, 100 հոդվածներ և 248 հոդվածի «գ» կետ), բացի հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված դիտավորյալ սպանությունից (101, 102 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդվածի երկրորդ մաս), առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի չորրորդ մաս), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ցուցմունքներ տալուն հարկադրելը (193 հոդվածի երկրորդ մաս), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ ոտնձգության, որը կատարվել է հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի չորրորդ մաս), իրացնելու նպատակով ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու, ինչպես նաև դրանց ապօրինի իրացման, ծանրացուցիչ հանգամանքներում իրացնելու նպատակով թմրամիջոցներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, ինչպես նաև գործածելու կամ թմրամիջոցներ իրացնելու (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ ավազակային հարձակման միջոցով կամ թմրամիջոցների խոշոր չափերով կատարված հափշտակման (229.1 հոդվածի երրորդ մաս), ավազակային հարձակման միջոցով հրազենի, ռազմամթերքի կամ պայթուցիկ նյութերի հափշտակման (232.1 հոդվածի երրորդ մաս), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), անհնազանդության, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև, եթե կատարվել է մարտի պարագաներում (246 հոդվածի «բ» և «գ» կետեր), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, եթե կատարվել են մարտի պարագաներում կամ առաջացրել են ծանր հետևանքներ (250 հոդվածի «բ» կետ), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտման, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետեր), դասալքության (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կամ մարտի պարագաներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (259 հոդվածի «բ» և «գ» կետեր), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելու (265 հոդվածի «գ» կետ) համար դատապարտված անձանց նկատմամբ:
4) այն անձի նկատմամբ, որի մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ.
5) նախկինում դիտավորյալ հանցագործությունների համար երկու և ավելի անգամ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ, եթե նախորդ հանցագործության համար դատվածությունը չի հանված կամ մարված օրենքով սահմանված կարգով.
6) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ազատազրկման վայրերից ազատվել են դատարանի կողմից նշանակված պատժաչափը լրիվ չկրած` պայմանական-վաղակետ, և պատժի չկրած մասի ընթացքում կատարել են դիտավորյալ հանցագործություն:
(ընդունված է Հայկական ՍՍՀ 1969 թ. դեկտեմբերի 26-ի օրենքով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թ. ապրիլի 28-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի, 1985 թ. օգոստոսի 28-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1970 թ., N 1 հոդվ. 4, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 16, հոդվ. 216, 11.05.92, 19.05.94, 03.12.96, 09.06.97, 14.05.02 ՀՕ-344 խմբագրությամբ)