Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 223. ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Հոդված 223. ՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԾԱՆՐ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Սպանության, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամիս ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ հասարակական պարսավանքով:
(09.06.97 խմբագրությամբ)