Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 30. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ ՈՒՂԱՐԿԵԼԸ և ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՈՒՊՏՎԱԽՏՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ ՈՒՂԱՐԿԵԼԸ և ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՈՒՊՏՎԱԽՏՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

Ժամկետային ծառայության այն զինվորական ծառայողները, ովքեր հանցագործություն են կատարել, կարող են օրենքով նախատեսված դեպքերում կարգապահական գումարտակ ուղարկվել երեք ամսից մինչև երկու տարի ժամանակով, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձը, նպատակահարմար կգտնի մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման փոխարեն կարգապահական գումարտակ ուղարկել նույն ժամանակով: Ազատազրկման փոխարեն կարգապահական գումարտակ ուղարկելը չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատիժ են կրել ազատազրկման ձևով:

Զինվորական ծառայողների նկատմամբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները փոխարինվում են մինչև երկու ամիս ժամանակով հաուպտվախտում արգելափակելով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թվականի մարտի 26-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1986 թ., N 5, հոդվ. 39)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։