Գլուխ III · ԱՆՁԻ ԿՅԱՆՔԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 101. ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 101. ՀՈԳԵԿԱՆ ԽԻՍՏ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Տուժողի կողմից գործադրված բռնության կամ ծանր վիրավորանքի, ինչպես և տուժողի այլ անօրինական գործողությունների ազդեցության տակ առաջացած հանկարծական հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված դիտավորյալ սպանությունը, եթե այդ գործողությունները մեղադրյալի կամ նրա մերձավորների համար առաջացրել, կամ կարող էին առաջացնել ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով: