Հոդված 80. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 80. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտի աշխատողի կողմից տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դժբախտ դեպքեր մարդկանց հետ, խորտակում, վթար կամ այլ ծանր հետևանքներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, ճանապարհների, ազդանշանի և կապի միջոցների անորակ նորոգումը, որը նույն հետևանքներն է առաջացրել`
պատժվում են ազատազրկմամբ երեքից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
Նույն արարքները, որոնք թեև այդպիսի հետևանքներ չեն առաջացրել, բայց ակնհայտորեն ստեղծել են դրանց առաջացման սպառնալիք`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287)