Հոդված 73. ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 73. ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Մաքսանենգությունը, այսինքն` ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի վրայով առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե այն կատարվել է խոշոր չափերով` (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:
Զենքի, զինամթերքի, թմրանյութերի, խիստ ներգործող, թունավոր, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ հարմարանքների, կամ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կամ կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունը, ինչպես նաև նախկինում նույն արարքի համար դատապարտված անձի կողմից կատարված մաքսանենգությունը`
պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև ութ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961 թ. մայիսի 29-ի և 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1961 թ., N 16, հոդվ. 111, 1984 թ., N 14, հոդվ. 142, 18.08.93, 09.06.97 խմբագրությամբ)