Հոդված 237.9. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՈՒՄ, ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՈՒՄ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքներում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում անձնակազմի և պաշտոնատար անձանց, ինչպես նաև հակավթարային պաշտպանական միջոցառումների պլաններով սահմանված պարտականություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները չկատարելը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով:
Նույն գործողությունը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասը տարի ժամանակով:
(լրաց. 30.11.96 օրենք)