Հոդված 232. ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ԿԱՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԿՐԵԼԸ, ՊԱՀԵԼԸ, ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ
Հոդված 232. ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ԶԵՆՔ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ԿԱՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԿՐԵԼԸ, ՊԱՀԵԼԸ, ՊԱՏՐԱՍՏԵԼԸ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ ԿԱՄ ՎԱՃԱՌԵԼԸ
Առանց համապատասխան թույլտվության հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, ձեռք բերելը, պատրաստելը կամ վաճառելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
Ծանոթություն. Առանց համապատասխան թույլտվության իր մոտ պահած հրազենը, ռազմամթերքը կամ պայթուցիկ նյութերը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Առանց համապատասխան թույլտվության դաշույններ, ֆիննական դանակներ, կաստետներ կամ այլ սառը զենք կրելը, պատրաստելը կամ վաճառելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1974 թ. մայիսի 8-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1974 թ., N 9, հոդվ. 86, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)