Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 237.4. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Հոդված 237.4. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու սպառնալիքը, նպատակ ունենալով հարկադրել պետությանը, միջազգային կազմակերպությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալու դրանից, եթե հիմքեր են եղել երկյուղ կրելու այդ սպառնալիքի իրականացումից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով:
Մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործելու սպառնալիքը, եթե հիմքեր են եղել երկյուղ կրելու այդ սպառնալիքի իրականացումից`
պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
(ընդունված է 25.07.88, փոփ. 30.11.96)