Հոդված 93. ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Ի ՉԱՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՒՅՔԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼԸ
Հոդված 93. ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Ի ՉԱՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՒՅՔԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼԸ
Խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքային վնաս պատճառելը, եթե չկան հափշտակման հատկանիշներ`
պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով կամ պաշտոնանկությամբ:
Նույն գործողությունները, որոնք պատճառել են խոշոր չափերի վնաս` (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի))`
պատժվում են ազատազրկմամբ մեկից մինչև երկու տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց բռնագրավման:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 11.05.92, 09.06.97 խմբագրությամբ)