Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 237.5. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՄՅՈՒՍ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Հոդված 237.5. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՀԵԼՈՒ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՄՅՈՒՍ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Ռադիոակտիվ նյութեր պահելու, օգտագործելու հաշվառելու, փոխադրելու կանոնները և դրանց հետ վարվելու մյուս կանոնները խախտելը, եթե այդ գործողությունները կարող են առաջացնել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով, կամ էլ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն գործողությունները, եթե դրանք առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամանակով:
(ընդունված է 25.07.88, փոփ. 09.06.97)