Հոդված 203.2. ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 203.2. ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Որոշակի պաշտոններ վարելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճիռն այն անձի կողմից չկատարելը, որի նկատմամբ կայացվել է դատավճիռը`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Որոշակի պաշտոններ վարելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճիռն այն պաշտոնատար անձի կողմից չկատարելը, որն օգտվում է աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու իրավունքից`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, փոփ. 09.06.97)