Հոդված 23.1. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻՍՏ
Հոդված 23.1. ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻՍՏ
Դատարանի դատավճռով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ կարող է ճանաչվել`
1) այն անձը, որը նախկինում ազատազրկման է դատապարտվել առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդվածի երկրորդ մաս), գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակման (90 հոդվածի չորրորդ մաս), գույքին տիրանալու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության (88 հոդվածի երկրորդ մաս), 99, 100 հոդվածներով (բացի մոր կողմից իր նորածին երեխայի սպանությունից) և 248 հոդվածի «գ» կետով նախատեսված դիտավորյալ սպանության, մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության, կամ անչափահաս աղջկա բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ կատարված ոտնձգության (209.1 հոդված), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված) համար և նորից կատարել է թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով:
2) այն անձը, որը նախկինում, ինչ հաջորդականությամբ ուզում է լինի, երկու անգամ ազատազրկման է դատապարտվել առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), մասսայական անկարգությունների (74 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը հափշտակելու (86 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 89 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր, 90 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), գույքին տիրանալու նպատակով կատարված ավազակության (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), 99, 100 հոդվածներով (բացի մոր կողմից իր նորածին երեխայի սպանությունից) և 248 հոդվածի «գ» կետով նախատեսված դիտավորյալ սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (105 հոդված), բռնաբարության (112 հոդված), պատանդներ վերցնելու (130.1 հոդված), կաշառք ստանալու (185 հոդված), միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ` հասարակական կարգի պահպանության գծով նրանց պաշտոնեական կամ հասարակական գործունեության կապակցությամբ կատարված ոտնձգության (209.1 հոդված), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի չորրորդ մաս), օդանավ փախցնելու (180.1 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու (232.1 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու, այդպիսի նյութեր վաճառելու (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելու, այլև դրանք ծանրացուցիչ հանգամանքներում հափշտակելու (229.1 հոդված) համար, և նորից կատարել է թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման երեք տարուց ավելի ժամանակով.
3) այն անձը, որը նախկինում, ինչ հաջորդականությամբ ուզում է լինի, երեք կամ ավելի անգամ ազատազրկման է դատապարտվել չարամիտ խուլիգանության (222 հոդվածի 2-րդ մաս) կամ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում թվարկված հանցագործությունների համար և նորից կատարել է չարամիտ խուլիգանություն կամ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում թվարկված հանցագործություններից որևէ մեկը, որի համար դատապարտվում է ազատազրկման.
4) այն անձը, որն ազատազրկման ձևով պատիժը կրում է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերում թվարկված հանցագործություններից որևէ մեկի համար և նորից կատարել է դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվում ազատազրկման ոչ պակաս, քան հինգ տարի ժամանակով:
Դատարանը, անձին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հարցը քննության առնելիս, հաշվի է առնում հանցավորի անձնավորությունը, կատարած հանցագործությունների` հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց շարժառիթները, հանցավոր մտադրությունների իրականացման աստիճանը, հանցագործությունների կատարմանը մասնակցելու աստիճանն ու բնույթը և գործի մյուս հանգամանքները: Դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի դատավճռում:
Անձի առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու հարցը լուծելիս հաշվի չի առնվում այդ անձի դատվածությունը մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործության համար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերացված կամ մարված դատվածությունը:
Անձը դադարում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչվելուց, երբ վերացվում է նրա դատվածությունը:
Սույն օրենսգրքի հատուկ մասի` առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները կիրառվում են այն դեպքերում, երբ անձն օրենքով սահմանված կարգով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ է ճանաչվել մինչև տվյալ հանցագործությունը կատարելը:
(ընդունված է Հայկական ՍՍՀ 1969 թ. դեկտեմբերի 26-ի օրենքով. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թ. հունիսի 28-ի, 1973 թ. մայիսի 4-ի, 1975 թ. հունվարի 29-ի և սեպտեմբերի 2-ի, 1976 թ. օգոստոսի 16-ի, 1977 թ. ապրիլի 28-ի, 1980 թ. մայիսի 28-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1970 թ., N 1, հոդվ. 4, 1972 թ., N 13, հոդվ. 124, 1973 թ., N 9, հոդվ. 58, 1975 թ., N 2, հոդվ. 8 և N 17, հոդվ. 173, 1976 թ., N 16, հոդվ. 118, 1977 թ., N 8, հոդվ. 60, 1980 թ., N 10, հոդվ. 119, 1982 թ., N 24, հոդվ. 287, 23.10.87, 25.07.88, 11.05.92, 19.05.94, 30.11.96, 14.05.02 ՀՕ-344 օրենքների խմբագրությամբ)