Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 28.1. ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՐԹԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՆԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 28.1. ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՐԹԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՆԵԼԸ

Պատճառված վնասը հարթելու պարտականությունը կատարելը պատճառված վնասն անմիջականորեն իր ուժերով վերացնելն է կամ իր միջոցներով նյութական վնասը հատուցելը, կամ էլ տուժողի կամ կոլեկտիվի անդամների առջև հրապարակորեն ներողություն խնդրելը դատարանի կողմից սահմանված ձևով:

Պատճառված վնասն անմիջականորեն իր ուժերով վերացնելու պարտականություն դնելու ձևով պատիժը կարող է նշանակվել այն դեպքում, երբ հաշվի առնելով պատճառված վնասի բնույթը, դատարանը գտնում է, որ հանցավորն ընդունակ է այն անմիջականորեն վերացնելու նշված եղանակով:

Պատճառված նյութական վնասը իր միջոցներով հատուցելու պարտականություն դնելու ձևով պատիժ կարող է նշանակվել, եթե պատճառված վնասի չափը չի գերազանցում հինգ հարյուր դրամից:

Տուժողի կամ համապատասխան կոլեկտիվի անդամների առջև հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտականություն դնելու ձևով պատիժ կարող է նշանակվել, եթե տեղի է ունեցել ոտնձգություն անձի անձեռնմխելիության կամ արժանապատվության դեմ կամ համակեցության կանոնների խախտում, որը նյութական վնաս չի պատճառել:

Եթե դատապարտյալը դատարանի կողմից սահմանված ժամկետում չի կատարել պատճառված վնասը հարթելու պարտականությունը, դատարանը կարող է այդ պատիժը փոխարինել ուղղիչ աշխատանքներով կամ տուգանքով, կամ էլ պաշտոնանկությամբ: Այդ դեպքում, ինչպես նաև, եթե նյութական վնաս է պատճառվել հինգ հարյուր դրամից ավելի գումարով, պատճառված վնասը տուժողին հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1985 թ. փետրվարի 27-ի հրամանագրի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 1985 թ., N 4, հոդվ. 30, 29.07.88, 04.06.91, 19.05.94 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։