Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 228.1. ԲՌՆՈՒԹՅԱՆ և ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 228.1. ԲՌՆՈՒԹՅԱՆ և ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Բռնության և դաժանության պաշտամունք պրոպագանդող կինո և տեսաֆիլմեր, կամ այլ ստեղծագործություններ պատրաստելը, տարածելը, ցուցադրելը, կամ էլ տարածման կամ ցուցադրման նպատակով պահելը`
պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով` ստեղծագործությունների և դրանց պատրաստման ու ցուցադրման միջոցների բռնագրավումով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1986 թ. օգոստոսի 5-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1986 թ., N 15, հոդվ. 129, փոփ. 09.06.97)