Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Հոդված 30.1. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 30.1. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԱԿՏՈՐԻՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼԸ

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ կիրառվում է մինչև երկու տարի ժամանակով:

Թափառաշրջիկության կամ մուրացիկության, կամ էլ այլ պորտաբույծ կյանք վարելու համար մեկից մինչև երկու տարի ժամանակով, իսկ ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափելու, կամ էլ անձնագրային սիստեմի կանոնները խախտելու համար դատապարտվող անձին մինչև մեկ տարի ժամանակով ազատազրկման պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և հանցավորի անձը, ազատազրկման փոխարեն կարող է կիրառել դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ` նույն ժամանակով:

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ չի կիրառվում`

1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ.

2) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում դատապարտվել են առանձնապես վտանգավոր պետական հանցագործության (59-68 հոդվածներ), բանդիտիզմի (72 հոդված), դիտավորյալ սպանության (99,100 հոդվածներ և 248 հոդվածի «գ» կետ), դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքի (105 հոդված), մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահասի բռնաբարության, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած բռնաբարության, կամ մանկահասակ աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի չորրորդ մաս), թափառաշրջիկության, մուրացկանության կամ այլ պորտաբույծ կյանք վարելու (225 հոդված) համար.

3) դատապարտված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ:

Դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ուղարկվել են դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում (պրոֆիլակտորիումից ազատվելու օրվանից երեք տարվա ընթացքում):

Եթե դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում պատիժը կրող դատապարտյալը խուսափում է աշխատանքից, չարամտորեն կամ սիստեմատիկորեն խախտում է կարգապահությունը կամ սահմանված վարքի կանոնները, դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի ներկայացմամբ դատարանն իր որոշմամբ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու չկրած ժամկետը փոխարինում է ազատազրկմամբ նույն ժամանակով:

Եթե դատապարտյալը դաստիարակչական աշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու` դատարանի կողմից որոշված ժամանակամիջոցում հանցագործություն է կատարել, դատարանը նրան պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով:

(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1982 թ., դեկտեմբերի 29-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1982 թ., N 24, հոդվ. 287, 25.12.87, փոփ. 14.05.02 ՀՕ-344 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։