Հոդված 259.1. ԶԵՆՔԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ և ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 259.1. ԶԵՆՔԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ և ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
ա) զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով տուժողին նվազ ծանր կամ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով.
բ) նույն արարքը, եթե դրա հետևանքով, մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց, ինչպես նաև, եթե առաջացրել է այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով.
գ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև տասը տարի ժամանակով.
դ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
(ընդունված է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1984 թ. հուլիսի 25-ի հրամանագրով - ՀՍՍՀԳՍՏ, 1984 թ., N 14, հոդվ. 142, խմբ. 23.06.97)