Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 167. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՁԿԱՆ և ՋՐԱՅԻՆ ԱՅԼ ՈՐՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 167. ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՁԿԱՆ և ՋՐԱՅԻՆ ԱՅԼ ՈՐՍՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ

Առանց պատշաճ թույլտվության կամ արգելված ժամանակ, կամ չթույլտված տեղերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով ներքին լճերում, գետերում, լճակներում, ջրամբարներում և դրանց հարող ջրերում ձկան, գազանների որսով և ջրային այլ որսորդությամբ զբաղվելը, եթե վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափը չգերազանցող գումարի (արժեքի) չափով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով` որսածի, որսի գործիքի և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ, կամ մի խումբ անձանց կողմից, կամ զուգորդված է եղել ձկների, կամ ջրային կենդանիների արժեքավոր տեսակներ որսալու, կամ ոչնչացնելու, կամ խոշոր վնաս (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) պատճառելու հետ`

պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև չորս տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման, ամբողջ որսածի, որսի գործիքների և նավարկման միջոցների ու դրանց բոլոր պատկանելիքների բռնագրավումով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1981 թ. հուլիսի 8-ի, 1982 թ. դեկտեմբերի 29-ի, 1983 թ. հոկտեմբերի 26-ի և 1987 թ. սեպտեմբերի 30-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1981 թ., N 13, հոդվ. 135,1982 թ., N 24, հոդվ. 287, 1983 թ., N 20, հոդվ. 250, 09.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։