Հոդված 207.3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Հոդված 207.3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա ծառայողական գործունեության հետ, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրա ծառայողական գործունեության հետ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(207.3 հոդ. լրաց. 11.09.01 ՀՕ-215 օրենք)