Հոդված 157. ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ ԽԱԲԵԼԸ
Հոդված 157. ԳՆՈՐԴՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՆ ԽԱԲԵԼԸ
Խանութներում և այլ առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, սահմանված մանրածախ գները, ինչպես նաև բնակչությանը ցույց տրվող կենցաղային և կոմունալ ծառայությունների տարիֆները և գները բարձրացնելը կամ գնորդներին, պատվիրատուներին այլ ձևով խաբելը`
պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով` առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ վարելու իրավունքի զրկումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
Նույն գործողությունները, եթե կատարվել են մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով, կամ խոշոր չափերով (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը գերազանցող գումար (արժեք)), կամ նախկինում նույն հանցագործությունների համար դատապարտված անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ երկուսից մինչև յոթ տարի ժամանակով` անձնական գույքի բռնագրավումով կամ առանց դրա, առևտրական ձեռնարկություններում կամ հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և կոմունալ տնտեսության ձեռնարկություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով:
(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972 թ. ապրիլի 28-ի և 1982 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1972 թ., N 8, հոդվ. 65, 1982 թ., N 24, հոդվ. 287, 09.06.97 խմբագրությամբ)