Անցնել բովանդակությանը
Գլուխ XI · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 226. ՈՐՋԵՐ ՊԱՀԵԼԸ և ԿԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 226. ՈՐՋԵՐ ՊԱՀԵԼԸ և ԿԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Շահադիտական նպատակով անառականոցներ պահելը, այլև կավատությամբ զբաղվելը`

պատժվում են ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով, կամ աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով` գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման:

Ոգելից խմիչքներ օգտագործելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը, ինչպես նաև այդ նպատակների համար սիստեմատիկաբար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

Թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործադրելով ուղեղի թմրեցում առաջացնելու համար որջեր կազմակերպելը, կամ պահելը, կամ էլ այդ նպատակների համար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ. հոկտեմբերի 29-ի, 1975 թ. հունվարի 29-ի, 1985 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1969 թ., N21, հոդվ. 155, 1975 թ., N 2, հոդվ. 8, 1985 թ., N 23, հոդվ. 307, փոփ. 23.10.87, 09.06.97, 10.10.00 ՀՕ-96 օրենքներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։